Մարզիկ Մալխաս Ամոյանին անհատույց օտարվել է (նվիրվել է) 90 քմ ընդհանուր մակերեսով բնակարան։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երեւանի ավագանու նիստում։ Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է։