Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 29-ին։ Նորեկ «Լեռնային Արցախը» Վայքի «Քաղաքային» ստադիոնում կընդունի Չարենցավանի «Վանին»։

Հուլիսի 30-ին տեղի կունենա եւս երկու հանդիպում։ «Նոան» կմրցի «Ալաշկերտի», չեմպիոն «Փյունիկը»՝ «Արարատի» հետ։


Հուլիսի 31-ին առաջին տուրը կավարտվի ԲԿՄԱ - «Շիրակ» եւ «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումներով։