Իտալիայի 36-ակի չեմպիոն «Յուվենտուսը» շնորհավորել է «Նապոլիին» Իտալիայի երրորդ չեմպիոնական տիտղոսի առթիվ։

«Հաշվի առնելով անցյալում ստացած բազմաթիվ շնորհավորանքները՝ մենք չկարողացանք չարձագանքել։ Շնորհավորում ենք «Նապոլիին» երրորդ սկուդետոյի առթիվ»,- նշվում է թուրինյան ակումբի հաղորդագրությունում։


«Նապոլին» չեմպիոն է դարձել նաեւ 1987-ին եւ 1990-ին լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի հետ։