Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը գոլի հեղինակ է դառնում վերջին 7 պաշտոնական խաղից 6-ում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Տիկնիզյանը հուլիսի 30-ին 2 գոլ էր խփել Վորոնեժի «Ֆակելին», «Լոկոմոտիվը» հաղթել էր 4:1 հաշվով։ Դրանից առաջ նա գոլ է խփել նաեւ «Ուրալին», «Ռուբինին», «Տորպեդոյին», «Դինամոյին», նաեւ Լատվիայի հավաքականին Հայաստանի թիմի ակզմում։ Վերջին 7 խաղերից նա գոլ չի խփել հունիսի 16-ին Ուելսի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում։

Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։