Ամերիկյան «Ինտեր Մայամի» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում ընկերական հանդիպում անցկացրեց սաուդյան «Ալ Հիլյալի» հետ եւ պարտություն կրեց 3:4 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, սաուդցի հարձակվող Աբդուլա Ալ-Համդանը, բրազիլացի հարձակվողներ Մայքլն ու Մալկոմը։

«Ինտեր Մայամիում» առաջին գոլը խփեց թիմի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ 11-մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Աչքի ընկավ նաեւ հոնդուրասցի կիսապաշտպան Դավիդ Ռուիսը։

Ընկերական հանդիպում

«Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ 4:3

Ալեքսանդր Միտրովիչ, 10, Աբդուլա Ալ-Համդան, 13, Մայքլ, 44, Մալկոմ, 88 - Լուիս Սուարես, 34, Լիոնել Մեսի, 54, 11մ, Դավիդ Ռուիս, 55