«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին "Р-Спорт" գործակալությանը հայտնել է, որ նա չի վարում բանակցություններ Ղազախստանի «Ակտոբեի» հետ և մտադիր չէ լքել ակումբը:
Որոշ լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ «Ակտոբեն» հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով և անգամ նրան կատարել է իր կազմը անցնելու առաջարկություն: Պիզելին «Կրասնոդար» էր տեղափոխվել 2013 թվականի մայիսին «Կուբանից», որի համար հանդես է եկել շուրջ մեկ մրցաշրջան: Ռուսաստանի 2013/14 թվականների առաջնությունում բրազիլացին անցկացրել է ոչ ամբողջական երեք խաղ, ընդհանուր առմամբ խաղալով ընդամենը 64 րոպե: Վերջերս տեղի ունեցած «Դոլգոպրուդնիի» դեմ գավաթային խաղի ժամանակ Մարկոսը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե և դարձել է երկու գոլի հեղինակ և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Դա ճշմարտությանը չի համապատասխանում, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ և ես չեմ ստացել որևէ առաջարկություն: Ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ և նրա հետ գործող պայմանագիր ունեմ: Ես ցանկանում եմ իմ խաղով օգնել ակումբին լավ արդյունքների հասնել, հուսով եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Այն, որ ես դեռևս այդքան հաճախ չեմ խաղում, դա դեռևս պատճառ չի հանդիսանում ակումբը լքելու համար: Ես երջանիկ եմ «Կրասնոդարում» և պատճառ չունեմ ակումբ փոխելու համար»,- հայտարարել է Պիցելին:
«Կրասնոդարը» 24 միովորով 14 տուրից հետո Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է հինգերորդ տեղը: