Իսպանացիները համարվում են աշխարհում ամենանվիրված ֆուտբոլիստները:
Յուրաքանչյուր քաղաք երկրում ունի խաղադաշտ և ակումբ և հաճախ նշվում է, որ իսպանացի երեխաները սկսում են խաղալ ֆուտբոլ ավելի շուտ, քան սկսում են քայլել: Այդ պատճառով պատահական չէ, որ գրանդ ակումբները հաճախ գտնում են և վերցնում են իրենց շարքերը տաղանդավոր իսպանացի երեխաների: Պատահական չէ, որ իսպանացիները աշխարհի ամենաբարձր վարձատրվող և ամենահայտնի ֆուտբոլային ակումբների՝ Բարսելոնայի, Ռեալ Մադրիդի, Մանչեսթեր Յունայթեդի և Չելսիի մեծագույն ֆուտբոլիստների շարքերում են, որոնք նաև բարձր աշխատավարձ են ստանում: 

Այստեղ ֆուտբոլիստները գնահատված են համաձայն իրենց աշխատավարձի, նրանց պատկանող մասնավոր սեփականության և անցած նվաճումների:

Ժամանակակից ամենահարուստ իսպանացի ֆուտբոլիստների տասնյակը ունի հետևյալ տեսքը.

10.Կարլես Պույոլ (1 մլն դոլար)
Կարլես Պույոլը իր ակումբում կարևոր գոլերի հեղինակ դառնալու հմտություն ունի: Իր ակումբին միանալուց հետո Պույոլի հարստությունը կտրուկ կերպով աճ է ապրել: Չնայած հստակ տվյալներ չկան նրա սեփականության և ներդրումների մասին, սակայն հայտնի է, որ նրա տարեկան եկամուտը մեկ միլիոն դոլար է կազմում:

9.Պեպե Ռեյնա(9 մլն դոլար)
31 տարեկան հասակում բարձրակարգ դարպասապահը ունի 9 մլն արժողությամբ ցանց: Պեպե Ռեյնան իր կարիերան սկսել է Լա Լիգայում 2000 թվականին: Նա միացել է Վիլլառեալին երկու տարի անց: Նրա կարիերան իր գագաթնակետին հասավ, երբ նա միացավ Լիվերպուլին 2005 թվականին, որտեղ էլ շարունակում է մնալ համար մեկ դարպասապահը: Նա ստորագրել է շաբաթական 11.000 դոլար արժողությամբ պայմանագիր 2010 թվականին, որի համաձայն նա Էնֆիլդյան ակումբում կմնա մինչ 2016 թվականը:

8.Անդրես Ինյեստա(15 մլն դոլար)
Անվանի իսպանացի կենտրոնական կիսապաշտպան Անդրես Ինյեստան երկար ժամանակ ապրում էր իր թիմակիցների ստվերի տակ, սակայն խաղադաշտում իր հմտությունների շնորհիվ նա մեծ հեղինակություն ձեռք բերեց: Նրան մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ Ինեյստան շատ համեստ է և շատ հազվադեպ է ցուցադրում իր հարստությունը, որը գնահատվում է տարեկան 15 մլն դոլար:

7.Իկեր Կասիլյաս(20 մլն դոլար)
2013 թվականը դժվար տարի էր Իկեր Կասիլյասի համար, սակայն առնվազն նա ունի միլիոնավոր դոլարներ իր ցավը մեղմացնելու համար: Բացի ֆուտբալային եկամուտներից, Կասիլյասը ունի գործող ներդրումային ֆոնդ, շահութաբեր պայմանագրեր CoverGirl Cosmetics-ի հետ և էական մասնավոր սեփականություններ: Նրա տարեկան եկամուտի ամենահամեստ գնահատականը 20 մլն դոլար է, սակայն սպորտային որոշ վերլուծաբաններ նրա հարստությունը ավելի շատ են գնահատում:

6.Չավի Հերնանդես(30 մլն դոլար)
Իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը մեր ժամանակվա ամենալավ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Նա իր լավագույն մարզավիճակն է ունեցել իր կարիերայի լավագույն շրջանում և նվաճել է ամեն ինչ իր ճանապարհին հանդիպած: Ծնված լինելով Իսպանիայի Տերասսե քաղաքում 1980 թվականին Չավին հնարավորություն ստացավ  խաղալ Բարսելոնայում 18 տարեկան հասակից: Նա կատալոնացիների շարքում 409 խաղ է անցկացրել և 48 գոլի հեղինակ է դարձել: Նա այժմ վաստակում է ամսական 160.000 դոլար և հարստությունը գնահատվում է 30 մլն դոլար:

5.Ֆերնանդո Տորես(40 մլն դոլար)
Չելսիի հարձակվողը սկսել է ֆուտբոլ խաղալ  հինգ տարեկանից: Տորեսը կարողացել է մասնակցել և դառնալ չեմպիոն 2004 և 2008 թվականների Եվրոպայի և 2006 թվականի աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք միջոցով էլ կարողացել է կուտակել իր հարստությունը: Տորեսի հարստությունը գնահատվում է 40 մլն դոլար:

4.Խուան Մատա(48 մլն դոլար)
25 տարեկան Խուան Մատան վերջերս հայտնվել է 2013 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում, որը գնահատվում է 48 մլն դոլար: Խուանը միացել է Չելսիին երկու տարի առաջ 31 մլն դոլարով:

3.Դավիթ Վիլյա(50 մլն դոլար)
Դավիթ Վիլյան սկսել է իր ֆուտբոլային կարիերան Սփորթինգ դե Գիոնի հետ միասին: Այնուհետև նա միացել է Ռեալ Սարագոսային և 2005 թվականին տեղափոխվել է Վալենսիա 16.5 մլն դոլարով: Այնուհետև նա 55 մլն դոլարով տեղափոխվել է Բարսելոնա: Նա այժմ խաղում է Ատլետիկո Մադրիդի շարքերում: Նրա ներկայիս հարստությունը գնահատվում է 50 մլն դոլար:

2.Ռաուլ(60 մլն դոլար)
Լեգենդար 36 ամյա հարձակվող Ռաուլ Գոնսալեսը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և դարձել 60 գոլի հեղինակ: Ռաուլը սկսել է իր կարիերան Սան Քրսթոբալ դե Լոս Անջելես ակումբի հետ, այնուհետև տեղափոխվել Ատլետիկո Մադրիդ, իսկ այնտեղից՝ Ռեալ Մադրիդ: Ռաուլը այժմ խաղում է Քաթարի Ալ Սադ թիմում: Ռաուլը մեծ առանձնատուն ունի Մադրիդի կենտրոնում, իսկ հարստությունը գնահատվում է 60 մլն

1. Սերխիո Ռամոս(60 մլն դոլար)
Ծնված լինելով Իսպանիայի Կամաս շրջանում Սերխիո Ռամոսը Լա Լիգայում առաջին խաղը անցկացրել է 2004 թվականին: Նա միացավ Ռեալ Մադրիդին 2005 թվականին և վերջին ինը տարվա ընթացքում ցուցադրել է պաշտպանի իր հիանալի ընդունակությունները: Համաձայն Մադրիդյան աղբյուրների Ռամոսը տուն ունի Լա Մորալեխա շրջանում: Նրա հարստությունը գնահատվում է 60 մլն դոլար: