Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հյուրընկալվել էր «Ֆուտբոլի ժամը» հաղորդմանը, որի ընթացքում պատասխանել է թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերին առնչվող հարցին.

«Թիմում հիմնական կազմի ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 250-ից 300 հազար դրամ: Կան 4-5 ֆուտբոլիստներ, ովքեր ավելի շատ են վաստակում: 6-7 ֆուտբոլիստներ թիմում նաև այլ աշխատանքով են զբաղված:

Լեգեոնականները խաղում են ամսական 1000 դոլարից պակաս աշխատավարձով»: Խոսելով իր վարձատրության մասին՝ Խաշմանյանը հավելեց. «Ես միշտ եղել եմ ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:

Երբեք վարձատրության խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ՝ այժմ էլ ամենաբարձր վարձատրվողներից մեկն եմ: Ակումբի նախագահն ինձ լավ է նայում»: