Նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պարգեւատրության արարողության ժամանակ: Երբ «Կարիոկա-2» մարզապալատում հայտարարվեց հայ ըմբիշի անունը, երկրպագուները սկսեցին ծափահարել նրան: Իսկ երբ հայտարարվեց եզրափակիչում Հարությունյանին կողմնակալ մրցավարության շնորհիվ հաղթած սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի անունը, մարզապալատը սկսեց սուլել:

Միհրան Հարությունյանը երկրպագուներին ցուցադրեց, որ պետք չէ սուլել իր մրցակցին: