«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համաձայնել է ակումբի հետ նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել, վստահեցնում է «Daily Express»-ը:

Նոր պայմանագրով 26-ամյա բելգիացու շաբաթական աշխատավարձը կհասնի մինչև 300 հազար ֆունտի (մոտ 340 հազար եվրո), ինչը նրան կդարձնի անգլիական Պրեմիեր-լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, իսկ նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 220 հազար ֆունտ:

Հիշեցնենք` Ազարը 2012 թվականից է հանդես գալիս «Չելսիում», ուր 35 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Լիլից»: Լոնդոնյան թիմի կազմում նա 256 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 72 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ: