Անգլիակական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն հայտնել է, որ սկսել է հետաքրքրվել ամերիկյան բասկետբոլով

«Ես NBA-ի մեծ երկրպագու եմ: Այնտեղ շատերն են օգտագործում իրենց ֆիզիկական առավելությունը: Լեբրոն Ջեյմսի խաղն ինձ շատ է դուր գալիս: Նրա մեծ երկրպագուն եմ: Լեբրոնը խաղահրապարակում կարողանում է անել այն ամենն, ինչ ցանկանում է: Այս ամենից բացի, նա նաև խաղում է ի օգուտ թիմի: Փորձում եմ նրան նմանվել»,- բելգիացի խաղացողի խոսքերը մեջբերում է «Skysports»-ը

Նշենք, որ վերջերս 26-ամյա խաղացողը հայտարարել էր, որ կցանկանար երկարաձգել պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ: