Գերմանական «Բավարիան» պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններից:

Մյունխենյան ակումբի ղեկավարները դժգոհ են ֆուտբոլիստի ցուցադրած խաղից: Ակումբում կարծում են, որ չիլիացին մարզումներին սկսել է ավելի քիչ աշխատել, ինչ պատճառով խամրել է նրա ցուցադրած խաղը:

Մյունխենում կողմ կլինեն կիսապաշտպանի հեռանալուն միայն այն դեպքւոմ, երբ 30-ամյա ֆուտբոլիստին փոխարինող գտնեն: Նշվում է, որ Բուդնեսլիգայի չեմպիոնները ուշադրությամբ հետևում են «Շալկե-04»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկային: Հաջորդ ամռանը նրանք պատրաստվում են խաղացողի վերաբերյալ տրանսֆերային առաջարկ ներկայացնել:

Հիշեցնենք, որ Վիդալի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Արսենալը»: