Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ չի լինի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը,- հաղորդում է Sport.es-ը:

Խաղը կկայանա դեկտեմբերի 23-ին: Ֆրանսիացու ապաքինումը լավ է ընթանում, սակայն «կապտանռնագույնների» բժշկական շտաբը մտադիր չէ ռիսկի գնալ: Դեմբելեն դաշտ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ բժիշկները զրոյական համարեն վնասվածքի կրկնության հնարավորությունը:

Սպասվում է, որ ֆրանսիացին դաշտ կվերադառնա միայն փետրվարին: