Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում՝ բաց թողնելով 10 գնդակ.

«Իհարկե, ես ինձ լավագույնն եմ համարում: Դու պետք է համոզես քեզ, որ դու լավագույնն ես: Կարևոր է այդպես մտածելը: Այո, կան մի շարք այլ հիանալի դարպասպաահներ, սակայն ես չպետք է որոշեմ՝ նրանցից ով է լավագույնը: Կարծում եմ, որ ցանկացած մեծագույն ֆուտբոլիստ և դարպասապահ հենց այդպես է մտածում»,- բելգիացի խաղացողի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:

Նշենք, որ Կուրտուայի պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ ավարտվում է 2019 թվականին: