Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում: Ինչպես տեղեկացնում է «Mediaset»-ը, 39-ամյա ֆուտբոլիստը կարող է մեկ տարով հետաձգել կարիերան ավարտելը:

Աղբյուրի համաձայն՝ Բուֆոնը ևս մեկ տարի կմնա, եթե նրան այդ մասին խնդրի «Յուվենտուսը»: Նա նաև պատրաստ է մնալ, եթե թուրինցիները հաղթեն Չեմպիոնների լիգայում:

Կարիերան ավարտելուց հետո Բուֆոնը կարող է աշխատանքի անցնել ակումբում: