Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուն վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 7-10 օր,- հաղորդում է Sport.es-ը։

Այսպիսով, երիտասարդ հարձակվողը կարող է բաց թողնել Պրիմերայի 17-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը, որը կկայանա դեկտեմբերի 23-ին։