Աշխարհի առաջնության գավաթը կլինի Հայաստանում:

Ֆուտբոլի երկրպագուները հնարավորություն կունենան Հայաստանում տեսնելու ԱԱ-2018-ի գավաթը փետրվարի 7-ին, որից հետո գավաթը կշարունակի իր ուղևորությունը: Այն կլինի նաև Թբիլիսում և Բաքվում:

Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում: Մունդիալ-2018-ի գավաթի ուղևորության մեկնարկը տրվել է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին: 21-րդ աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին: