Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուր Ռամոսի ծառայություններով:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն «Գրեմիոյի» ղեկավարության հետ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ անելու համար:

UOL Esporte-ի համաձայն՝ «Բարսելոնան» կառաջարկի 30 միլիոն եվրո բրազիլացու տրանսֆերային իրավունքների 60 տոկոսի համար:

Համաձայնության գալու դեպքում Ռամոսը «Գրեմիոյում» կմնա նվազագույնը մինչև ամառ: