«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ֆիորենտինայի» դարպասը խփած գոլի շնորհիվ թուրինյան ակումբում կրկնել է 61 տարվա վաղեմության ռեկորդ: Նա երկրորդ նորեկն է «Յուվենտուսի» պատմության մեջ, որ Իտալիայի առաջնության առաջին 14 հանդիպումներում խփում է10 գոլ:

1957-1958 թվականների մրցաշրջանում այդպիսի ցուցանիշ է ունեցել Ջոն Չարլզը:

33-ամյա Ռոնալդուն այս ամռանն է 117 միլիոն եվրոյով տեղափոխվել «Յուվենտուս» Մադրիդի «Ռեալից»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ)

Ռոդրիգո Բենտանկուր, 31, Ջորջո Կյելինի, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 79, 11մ