«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2006 թվականից հետո առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» մրցույթի լավագույն եռյակում:

Փարիզում նախօրեին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը հայտնի դարձավ, որ 31-ամյա Մեսին հայտնվել է 5-րդ տեղում:

2008 թվականից «Ոսկե գնդակին» արժանացել էին միայն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին:

Այս տարի «Ոսկե գնդակը» բաժին հասավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն արժանացել էր նաեւ այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը ՖԻՖԱ-ի վարկածով: Մոդրիչը դարձավ «Ոսկե գնդակի» առաջին խորվաթ դափնեկիրը:

«Ոսկե գնդակ-2018»-ի լավագույն տասնյակը

1. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)` 753 միավոր
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)՝ 476
3. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)՝ 414
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
5. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
7. Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)
8. Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)
9. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
10. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)