Իտալական A Սերիայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ (տեսանյութ):

Պորտուգալացի հարձակվողը գոլերի քանակը հասցրեց 14-ի եւ, մեկ գոլով շրջանցելով Լեհաստանի հավաքականի խաղացող Կշիշտոֆ Պյոնտեկին, միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո թուրինցիները հավաքեցին 53 միավոր եւ 12 միավոր առաջ անցան երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

«Յուվենտուսը» նաեւ սահմանեց ռեկորդ: Իտալիայի առաջնության առաջին շրջանում ոչ մի թիմի չէր հաջողվել հավաքել 53 միավոր:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 2, 65 (11մ) - Ֆաբիո Կվալյարելա, 33 (11մ)