Շվեյցարական Նիոնում մարտի 15-ին անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար:

Կատալոնական «Բարսելոնան» կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Թուրինի «Յուվենտուսին» բաժին հասավ Ամստերդամի «Այաքսը», որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

«Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն անգլիական դիմակայությունում, իսկ «Լիվերպուլը» կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 16-ին եւ 17-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» / «Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» / «Յուվենտուս»

«Բարսելոնա» / «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» / «Պորտու»