Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Բետիս»-ի դեմ խաղում (4:1) հեթ-տրիկի հեղինակ՝ նոր ռեկորդ է սահմանել։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ հաղթանակ տոնած ֆուտբոլիստն է դարձել՝ 477 հաղթանակ 674 խաղում: Մեսսին առաջ է անցել Խավիից, ով 476 հաղթանակ էր տոնել՝ 767 խաղում: