Լոնդոնի «Չելսին» Էդեն Ազարի հարցով մերժել է Մադրիդի «Ռեալի» երկու առաջարկ, գրում է AS-ը։

Դեռ ապրիլին Արքայական ակումբը 28-ամյա բելգիացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 100 միլիոն եվրո, իսկ հետագայում՝ 120 միլիոն եվրո։

Անգլիական ակումբը մտադիր է պարտադրել հնարավոր առավելագույն գին՝ 130 միլիոն եվրո։

Սակայն գործարքի ձախողում գրեթե բացառվում է, քանի որ Ազարը մեծ ցանկություն ունի տեղափոխվել «Ռեալ»։

Ավարտված մրցաշրջանում Ազարը «Չելսիի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 19 գոլ եւ կատարել 16 գոլային փոխանցում։