Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դասական պարտիայում սեւերով հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին: Ադրբեջանցի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 31-րդ քայլում:

Հիշեցնենք, որ եթե դասական պարտիայում հաղթողը չի որոշվում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա: Նախորդ 2 տուրերում Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» հաղթել էր Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) ու պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):

Չորրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա):