Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հնարավոր է կարիերան շարունակի Կիպրոսում։

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ԱԵԼ-ը, որը Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել է չորրորդ տեղը, հաղորդում է ael24.net-ը։

Պորտուգալական «Շավիշից» հեռացած Ղազարյանը հերքել էր բուլղարական «Արդա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։