Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո, Ինստագրամում արած գրառումով, արձանագրել է, որ մարզիկի կարիերայի ընթացում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները եւ շնորհակալություն հայտնել մարզիչներին։

«Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։

Երախտապարտ եմ մարզիչներիս... Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է»,- գրել է Արթուր Ալեքսանյանը Ինստագրամում։