Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Ռոման» և «Արսենալը» համաձայնեցրել են գործարքը:

«Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Հռոմեական «Վիլլա Ստյուարտ» կլինիկայում այսօր սպասում են Մխիթարյանին` հետազոտություն անցնելու համար: «Արսենալն» ու «Ռոման» համաձայնեցրել են գործարքը, հերթը ֆուտբոլիստի որոշմանն է: Եթե նկատի ունենանք, որ Լոնդոնից Հռոմ թռիչքը տևում է երկուսուկես ժամ, ապա Հենրիխը պետք է շտապ որոշում կայացնի»,- գրել է Առուստամյանը: