Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է երեկ կայացած Հայաստան - Իտալիա հանդիպման այն դրվագին, որում մրցակցի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ բախումից հետո նա 2-րդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից։

«Մեծ հարգանք ունեմ ֆուտբոլային կարիերայիդ ընթացքում նվաճումներիդ հանդեպ, բայց դա ամոթալի էր»,- գրել է Կարապետյանը՝ նշելով Բոնուչիին։