Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ ռինգում 13-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

WBC վարկածով թեթևագույն քաշային կարգի «International Silver» գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը: