Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին ակումբի մրցելույթների մասին:

«Կարծում եմ, որ Էմերին ճիշտ աշխատանք չի կատարում «Արսենալում»: Եթե թիմը մի քանի հանդիպում շարունակ միավորներ է կորցնում, ապա ինչ որ բան այն չէ:

Էմերիի գլխավորությամբ «Արսենալն» ավելի լավը չի դարձել: Թիմում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում»,- վան Պերսիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ունաի Էմերին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին: