Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է այն մասին, թե Մխիթարյանը երբ կվերադառնա խաղադաշտ:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` անդրադառնալով վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանին, Ֆոնսեկան շեշտել է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո, երբ հավաքականները կավարտեն իրենց ելույթները մի շարք մրցաշարերում: