Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցական է»: