Երեւանում, աայսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել. ժամը 07։45-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից;


Shamshyan.com-ի հաղորդմամբ, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։ Հարեւանների փոխանցմամբ, այդ տունը գազաֆիկացված չէ, ամենայն հավանկանությամբ գազի բալոնից է առաջացել պայթյունը: