Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:40-ի սահմաններում, Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Մելքոնյանի վարած «ВАЗ-21099» մակնիշի 08 ՍԼ 880 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Մանուկյանի վարած «Toyota Prado» մակնիշի 99 ՏԼ 933 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ВАЗ-21099»-ի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 58-ամյա Սուսաննա Հարությունյանը, 24-ամյա Արմինե Շուշանովան, 2-ամյա Եվգենիա Մելքոնյանը, 3-ամյա Սոս Մելքոնյանը և 60-ամյա Եվգենիա Հարությունյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Քննիչ Ա. Ասատուրյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Toyota Prado»-ի վարորդ Գ. Մանուկյանն աշխատում է ՀՀ ոստիկանության բուժվարչության կենտրոնական հոսպիտալում:

shamshyan.com

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի