Հունիսի 16-ին` ժամը 00:43-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևյան կամուրջ): Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին: