Երևանի  Նորք-Մարաշ վարչական շրջանի  դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն ու  մանկավարժներն այսօր, առավել քան երբևէ  ուշադրության կենտրոնում էին: Նրանք նշում էին  կանանց միջազգային տոնը:

Տոնական միջոցառման հեղինակն էր  Նորք Մարաշի թաղապետը, որին միացել էր նաև Աժ Պատգամավորը: Վարչական շրջան էր այցելել թիվ 10 ընտրատարածքից 2012 թվականին խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Գարեգին Նուշիկյանը: Պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը տոնական երեկույթ էին կազմակերպել` մեծարելու մանկավարժներին: Նրանք շնորհավորեցին մանկավարժներին` ասելով, որ իրենց կատարած աշխատանքն անգնահատելի է սերունդներին  հայեցի կրթելու սուրբ գործում:

Մեր հետ զրույցում տնօրեններից շատերն այն կարծիքին էին, որ իրենք միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում, անկախ այն բանից,  որ այսօր հավաքվել էին կանանց տոնը նշելու:

Կանանց հետ մեր անմիջական զրույցը եկավ հաստատելու տնօրենների համոզմունքը: Մանկավարժները  չթաքցրեցին իրենց գոհունակությունն ու ասացին, որ վարչական շրջանի ղեկավրն առաջին անջամ չէ, որ իրենց  շնորհավորում է, բայց այս անգամ  այնքան տպվորված են նման վերաբերմունքից, որ կարծում  են  առաջիկայում էլ մանկավարժները կլինեն ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք են  մատաղ սերնդի դաստիարակողները: Նրանք իրենց երախտիքի խոսքն ասացին Վարազդատ Մկրչյանին` փոխադարձաբար գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերած  անթաքույց հարգանքը: