Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ: Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է ինչպես Սպահանի, այնպես էլ Թեհրան, Թավրիզ և Շիրազ քաղաքների հետ ձևավորված համագործակցությունը: Անդրադառնալով, մասնավորապես, Երևանի և Սպահանի միջև ձևավորված գործընկերային հարաբերություններին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու քաղաքների բարեկամության մեկնարկը տրվել է դեռևս 1995թ. և, որպես Երևանի քույր քաղաք, ներկայումս էլ առանձնակի կարևորված է Երևանի և Սպահանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը. «Վերջին տարիների երկկողմ այցերը ևս փաստում են, որ երկու քաղաքների միջև կա համագործակցության լայն դաշտ և մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է էլ ավելի ընդլայնենք համագործակցության ծրագրերն ու շրջանակները` ի բարօրություն մեր քաղաքների բնակչության: Հարկ է նկատել, որ երկկողմ շփումները երկու ժողովուրդների միջև կարևոր են նաև միմյանց ճանաչելու, ազգային ավանդույթներին և մշակույթին հաղորդակից դարձնելու առումով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը, նաև նկատել, որ շատ իրանցիներ այսօր բնակվում, սովորում և աշխատում են Երևանում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և Սպահանի միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Սպահանն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար: Եվ, հանդիսանալով Սպահանի ամենահայաշատ շրջանի ղեկավարը, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ», - ընդգծել է Համիդ Ասարզադեգանը:
Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Այս թեմայով
30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան
Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունը պետք է արգելել. շլագբաումներ դրեք. Ավինյան
Երևանում կտեղադրվի արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգ
Մայրաքաղաքի օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Կանգառներում էկրաններ են դրվելու, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի
Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի (վիդեո)
Մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներ չեն լինի
Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան. 60 հավելյալ կիլոմետր ցանցից անջատված քշելու հնարավորություն կստեղծվի
Կրակոցներ Երևանում. ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր և 5 հատ կրակված պարկուճ. Shamshyan.com
Նոր տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են
Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը. Մանրամասներ երթուղիներից
Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ը կնորոգվի
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև վարչական շրջաններում
Ողբերգական դեպք Երևանում․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
Երևանի քաղաքապետարանը խնդրում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները
«Երևանը կունենա 5 փողոց, որոնք կկոչվեն մեր մեծանուն կոմպոզիտորների անուններով»․ Արմեն Սարգսյան
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
Քաղաքապետարանը ներկայացրել է Երևանյան լճի աջակողմյան հատվածում կառուցվող հանգստյան գոտու տեսքը (ֆոտո)
Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից. քաղաքապետը հետևել է աշխատանքների ընթացքին
Կրակոցներ Երևանում. հարուցվել է քրեական գործ. ՔԿ-ն տեսանյութ է տարածել
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է
Ներքին Չարբախում էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ (ֆոտո)
Խոշոր հրդեհ՝ Երեւանի «Հին Էրիվան» ռեստորանում. 2 աշխատակցի տարհանել են. մեկն այրվածքներ է ստացել
«Արցախը մերն ա, Նիկոլը՝ ոչ». Երեւանում երիտասարդներն ակցիաներ են իրականացնում
Արտակարգ դեպք՝ Երևանում. մի խումբ անձինք, այդ թվում անչափահասներ, հարձակվել ու ծեծել են ավագ պարեկին
30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան
Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում մեքենաների երթևեկությունը պետք է արգելել. շլագբաումներ դրեք. Ավ...
Երևանում կտեղադրվի արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգ
Մայրաքաղաքի օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցե...
Կանգառներում էկրաններ են դրվելու, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի
Այս գրառումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին․ Կենտրոն վարչական շրջան
«Ռոսիա» կինոթատրոնի մոտ մարդատար «Գազելը» բախվել է թունելի պատին ու շրջվել
Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Հրդեհ Չարենցի փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում
«Խայտառակ վիճակ՝ Իսահակյանի արձանի տարածքում». Լևոն Գալստյան
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ներկրված ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանի փողոցներում
Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը. 15-ամյա տղան բազմաթիվ տներ է մտնել
8 ժամ ջուր չի լինելու
12 ժամ ջուր չի լինելու
Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պ...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու
Էրեբունիում բացվել է հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու
4 օր 8-ական ժամ ջուր չի լինելու
24 ժամ ջուր չի լինելու
Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը, որում 4 հոգի է եղել, պոկվել է
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ տղամարդը մայրաքաղաքում հետապնդում է դեռահաս աղջիկներին. Ծ...
Երևանի Աջափնյակ թաղամասը 1970 թվականին (այն օրերին կոչում էին Չերյոմուշկի):
Մեքենայում դիակ կար, դիակի վրա՝ բռնի մահվան հետքեր. ինչ պարզվեց իրականում (տեսանյութ)
Թումանյանի այգում 21-ամյա աղջիկը փորձել է կտրել երակները