Օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին կկայանա երթ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Երթին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել  հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: 

«Նախքան երթը, Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լեւոն Հայրապետյանի առողջության եւ նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով» հայտարարություն է տարածել «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը:

Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի հարակից տարածքից, այնուհետեև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն: