«Հրապարակ» թերթը գրում է.

«Էրեբունիում «լավ տղերքի» շրջանում բունտ է հասունանում տարածքի «նայողներից» Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ: Անցած ամիս այստեղ մեծ «ռազբորկա» եղավ քրեական աշխարհում հայտնի երրորդմասցի Լյովիկի հետ: «Հակամարտող» կողմերից մեկն էլ էրեբունու բնակիչ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանն է՝ Թոխմախի Մհերի փեսան ու տրանսպորտի և կապի նախկին նախարար էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ էդոյի որդին:

Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը երկու կողմերի միջև վերածվել էր ծեծկռտուքի: Ապա մի կերպ հարթվել՝ մեր տեղեկություններով, նաև Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ: Բայց թշնամությունը մնացել է, և Լյովիկին հարող ու Մհերին դեմ շրջանակները պլան են մշակում նրան «գծերից քցելու» համար: Ասում են՝ ոչ մի արդյունք չեն տալիս նաև Մադաթյանի խաղաղություն հաստատելու ջանքերը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: