Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանույթան լրատվական ծառայությունը «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` այսօրվա դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված: 

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 19 դեպք: Տնամերձ 119 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 50.45 կգ կանեփի բույս:

Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: