Հայաստանի ագրարային համալսարանի մետ 100 ուսանողներ և դասախոսներ այսօր՝ օգոստոսի 13-ին, հավաքվել են համալսարանի բակում: Ուսանողների և դասախոսների մոտ զայրույթ է առաջացրել ՕԵԿ-ի նախկին լաբորատորիայի տարածքում կատարած շինարարական աշխատանքները: 

Yerevannews.am-ի թղթակիցը հայտնում  է, որ դասախոսները և ուսանողները ոտքով հրել են և շրջել շինհրապարակը շրջապատող ցանկապատը: ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը ցանկապատի մյուս կողմում գտնվելով ամոթանք են տալիս բողոքի մասնակիցներին: Երկու կողմից էլ հնչում են փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ:

Մասավորապես պատգամավորները ասում էին. «Ամոթ ձեզ, սա է ձեր գործելակերպը, իրավական պատասխան եք տալու: Դուք տեղյակ չեք՝ ձեր ռեկտորն է տարածքը մեզ վաճառել»: 

Լուսանկարը՝ news.am-ի: