Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով:

Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների ռուսաց լեզվի դասագրքերը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերոնշյալ դասագրքերն այս տարի անվճար է տրամադրել: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգադրության՝ 5-ից 9-րդ դասարանների դասագրքերը վճարովի են: Վարձավճարների ցանկը տեղադրված է ՀՀ ԿԳ նախարարության կայքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն