Այսպիսով, մեր քաղաքը մեծացավ ևս մեկ տարով: Հոկտեմբերի 11-ին տոնական միջոցառումների սկիզբը դրվեց Էրեբունի վարչական շրջանից: Ներկա էր նաև քաղաքապետը: Պատրաստվել էին բազմաթիվ անակնկալներ և գեղեցիկ տաղավարներ: Միջոցառումը եզրափակեց գեղեցիկ համերգային կատարումներով: 

Հանդիսությունները շարունակվեցին նաև հոկտեմբերի 12-ին: Վաղ առավոտից մեկնարկ տրվեց միջոցառումներին: Զարդարված ջրցան մեքենաները մաքրեցին ու գեղեցկացրին մեր քաղաքը: Երևանի ծննդյան գեղեցիկ ավանդույթ է նաև այն, որ բազմաթիվ մարդիկ, երիտասարդներ ու դպրոցականներ այդ օրը լվանում են ու մաքրում մեր քաղաքի արձանները:

Այնուհետև շարունակվեց միջոցառումները Երևանի  տարբեր վարչական շրջաններում ու ամփոփվեց Հանրապետության հրապարակում՝ «Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով: Մայրաքաղաքի ծննդյան 2796 - ամյակը ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ: Շնորհավորում ենք տոնդ, Երևա՛ն, ու ցանկանում որ ոչ միայն տարեդարձիդ, այլև ամեն սկսվող օր զարդարված լինես մարդկանց խինդով ու փայլես քո ողջ գեղեցկությամբ: