Մարտի 2-ին, ժամը 11.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի տներից մեկի դռան բռնակից կախված է նռնակ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻԿ սակրավորների խումբը վնասազերծել է RGD-5 տիպի նռնակը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: