Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ներկայացնենք շնորհավորանքն ամբողջությամբ.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է:

Հայ կինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը: Ամենածանր պահերին կրելով բոլոր դժվարությունները՝ նա սատար է կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն՝ դրանով դառնալով մեր ժողովրդի հարատևության երաշխիքը:
Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով դուք մեր կողքին եք և ձեր ավանդն եք բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:

Քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունը, պայծառ ժպիտն ու սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում»: