«Մանկան» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանում մանկական փափուկ խաղալիքների առաջին և միակ արտադրողը, որն առաջարկում է խայտաբղետ խաղալիքների հարուստ տեսականի ՀՀ Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

Մեր արտադրությունը կազմակերպվում է նորագույն սարքավորումներով, ժամանակակից տեխնոլոգիաների և որակապես բարձր հումքի հիման վրա: Հումքը բացառապես մաքուր նյութեր են` ստեղծված հատուկ խաղալիքների արտադրության համար, որոնց որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Մենք ձգտում ենք առավելագույնս բավարարել սպառողների պահանջարկը արտադրանքի ամբողջ տեսականիով, ինչն էլ թույլ է տալիս բարելավել և ընդլայնել սպառողական շուկան:

Նշենք նաև, որ «Մանկան» ՍՊԸ մասնակցում է ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) անվանմամբ էքսպո-ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն են ունեցել ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Հայկական Տեղեկատվական Կենտրոնը», որը հանդիսանում է տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ոլորտում առաջատար կազմակերություններից մեկը, որը արդեն 6 տարի է, ինչ գործունեություն է իրականացնում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, իրականացման և հասարակության իրազեկման ուղղություններով: