«Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը (Armenian Information Center) տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ուղությամբ (PR) գործունեություն իրականացնող միակ կազմակերպությունն էր, որ մասնակցում էր ապրիլի 26-28-ը Երևանում կայացած «Արտադրված է Հայաստանում 2015» (Made in Armenia) էքսպո-ցուցահանդեսին: 

«Հայկական տեղեկատվական կենտրոն»-ն արդեն 6 տարի է, ինչ գործունեություն է իրականացնում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, իրականացման և հասարակության իրազեկման ուղղություններով: Կենտրոնի գործունեության ուղղություններն են` տեղեկատվական աշխատանքները, PR աջակցությունը, վիդեո և ֆոտո արտադրություն, միջոցառումների կազմակերպում և այլն:

Ինչպես նշում է ընկերության կոմերցիոն տնօրեն Անահիտ Համբարձումովան. ««Արտադրված է Հայաստանում» էքսպո-ցուցահանդեսը Հայաստանում անցկացվող կարևոր իրադարձություններից մեկն է: Նույնիսկ 2015թ.-ին տնտեսության կանխատեսվող անկման և ստագնացիայի (երկար ժամկետում արտադրության և առևտրի լճացում) պայմաններում, Հայաստանի ձեռնարկությունների համար դեռ գոյություն ունեն աճի շարժիչներ: Առաջին հերթին Հայաստանի համար կարևոր է ներմուծման փոխարինումը արտահանումով, ինչին էլ նպաստում է նմանատիպ նախագծերի իրականացումը: Հայաստանի բիզնես ոլորտը մեծ կախում ունի արտաքին գործոններից, և հենց այս պատճառով տեղեկատվական աջակցությունը դառնում է ուղղակի անհրաժեշտություն: Ձեռնարկություններին տեղեկատվական ռեսուրսներով ապահովելը ներկայումս հիմք է հանդիսանում բիզնեսի զարգացման և դրա արդյունավետության բարձրացման համար: 

Հայաստանյան ընկերությունները դինամիկ զարգացում են ապրում և այսօր ստեղծվել են նոր ուղիների, նոր հաղթանակների և նոր համագործակցության հնարավորություններ»:

Էքսպո-ցուցահանդեսի շրջանակներում, որպես տեղեկատվական հովանավոր, «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը հանդես եկավ յուրօրինակ առաջարկով՝ յուրաքանչյուր ցանկացող ընկերության մասին պատրաստել և հրապարակել մեկական հոդված, ինչպես նաև լուսաբանել մասնակցությունը ցուցահանդեսին: 

Նշենք նաև, որ «Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը իրականացնում է. տեղեկատվական աջակցություն մասնավոր, պետական, հասարակական կառույցներին և անհատներին, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ուղղությամբ գործնական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն: