«AVA Shoes»-ը Երևանում վերջերս բացված կոշիկների սիրիա-հայկական գործարան է: Սկսած 1950թ.-ից ընկերությունն օգտագործում է կոշիկների դիզայնի և արտադրության ոլորտում կուտակված պրոֆեսիոնալ գիտելիքներն ու փորձը, որպեսզի հաճախորդներին մատուցվի ոչ միայն հարմարավետ, այլև նորաձև ու դիմացկուն արտադրանք՝ մատչելի գներով:

«AVA Shoes»-ի արտադրանքը պատրաստված է բարձր որակի բնական և արհեստական կաշվից, ինչպես նաև օգտագործվել են ջրադիմացկուն մասեր: Ընկերության նպատակն է կոշիկի լավագույն տեսականին հասանելի դարձնել մանրածախ և մեծածախ առևտրի համար:

Նշենք, որ ընկերությունը մասնակցում էր ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) անվանմամբ էքսպո-ցուցահանդեսին: