Երևանի և Մոսկվայի միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պատվիրակության խնդրանքով` այցելություն է կազմակերպվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ուսուցման ընթացքին: Տեղում առաջարկվել է դիտել սաների արվեստի ու տեղեկատվական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ աշխատանքները, նաև ունկնդրել կենտրոնի երաժիշտ սաներին։

Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր շրջայցի համար` հյուրերը նշել են, որ կենտրոնից հեռանում են մեծ տպավորություններով ու հիացմունքով, ինչպես նաև հնարավոր համագործակցության հաստատակամությամբ: